19172 դիտում
13:25 30-10-2017
Արարատի մարզում թալանել են Դաշտավան գյուղի դպրոցը՝ հափշտակելով համակարգիչներ և պատճենահանող սարք
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Դաշտավան գյուղի Գ. Տոնոյանի անվան դպրոցի տնօրեն, նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Լաուրա Շահվերդյանը Ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դպրոցի առաջին հարկի 2-Բ դասարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել դպրոց, այնուհետև դասարանի և իր աշխատասենյակի դռան փականները կոտրելու միջոցով տնօրենի աշխատասենյակից գողացել են համակարգիչներ և պատճենահանման սարք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությոնը բացահայտելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1609 դիտում
18:48 20-01-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (19.01.2025 թ․)