2344 դիտում
16:03 09-03-2015
Ջավախեցի երիտասարդը վթարից հետո սայլակին է գամված. նրան բուժում է անհրաժեշտ Գերմանիայում. տեսանյութ
Ավտովթարից հետո հաշմանդամական սայլակին գամված 25-ամյա ջավախեցի Գրիգոր Դանիելյանն իրեն օգնելու խնդրանքով դիմել է հանրությանը:
«Սիրելի հայրենակիցներ, կյանքս ընթանում էր իր հունով՝ աշխատում էի, զբաղվում ֆուտբոլով, սակայն 2011 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած վթարի պատճառով կյանքս կտրուկ փոխվեց: Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ սայլակին: Ես պատահականության զոհ եմ, ում երբեք չեն օգնել, նույնիսկ վրաերթի ենթարկողը: Բուժման նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել ենք Երևան, ապրում ենք վարձով: Սակայն չունենալով միջոցներ բուժման ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար հիվանդ հայրս գնացել է արտագնա աշխատանքի, իսկ խեղճ մայրս, ով նույնպես հաշմանդամ է, զբաղված է ինձ խնամելով:
Միայնակ ոչինչ չեմ կարողանում անել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս: Ինձ հնարավորություն է ընձեռնվել ստանալ բուժում Գերմանիայում, որից հետո կարող եմ քայլել, սակայն չունեմ այդ անելու գումարային հնարավորություն:
Հայցում եմ բարեգութ մարդկանց օգնությունը»:
Գրիգոր Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +39495 65-25-16:
Գրիգորի մոր՝ Վարդանուշ Դանիելյանի անունով CONVERSE BANK-ում բացված են հաշվեհամարներ՝ 1930052132960100-AMD; 1930052132960101-USD; 1930052132960158-RUR; 1930052132960104-EUR; SWIFT-կոդ՝ COVBAM22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9440 դիտում
12:15 03-09-2015
Ավտովթարից հետո սայլակին գամված կինը մեր օգնությունն է ակնկալում. տեսանյութ
20057 դիտում
08:58 16-01-2018
Նախկին միլիոնատեր Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում. «Փաստ»
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված