211652_close_icon
views-count17900 դիտում article-date 16:50 30-10-2017

Ղարաբաղյան հակամարտությունը կարծես արյունահոսող վերք լինի մեզ համար. Էրդողանի հայտարարությունները՝ Բաքվում

Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այլ երկրների ներգրավվածության մասին հարցին, կրկնել է ադրբեջանական իշխանությունների տխրահռչակ խոսքը, «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար կարծես արյունահոսող վերք լինի»։ Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Նշենք, որ Էրդողանը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությանը:

Նմանատիպ նյութեր