211652_close_icon
views-count59195 դիտում article-date 22:09 27-11-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. 16-ամյա տղան «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Հ. Գ.-ն է։ Հիվանդանոցում բժիշկները Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ բացատրություն տալու։ Կարճ ժամանակ անց Կումայրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Հ. Գ.-ին նույն օրը երեկոյան իրենց տան բակում կատակելիս իր մոտ եղած գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 18 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դ. Պ.-ն։ Փաստի առթիվ ՈստիկանությանԿումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր