6991 դիտում
17:35 30-10-2017
Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը եւ այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին եւ նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եղել եւ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի եւ ձեւաչափի շրջանակում, ընդգծել է նաեւ հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արեւելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ եւ պահանջում են տարբերակված մոտեցում:
Արեւելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարեւորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների եւ, միգուցե, նաեւ «Արեւելյան գործընկերություն +» ձեւաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արեւելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել:
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
17:36 13-09-2017
Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված