211652_close_icon
views-count13660 դիտում article-date 22:54 30-10-2017

Երևանում մեկնարկել է Jazz Fest-2017 միջազգային փառատոնը. ավանդույթի համաձայն այն նվիրվեց աշխարհահռչակ հայերից մեկի՝ ալքիմիկոս Ավեդիս Զիլդջյանի հիշատակին

Երևանում մեկնարկել է Yerevan Jazz Fest-2017 միջազգային ջազ փառատոնը: Արդեն երրորդ տարին է, որ ջազ փառատոնը համախմբում է աշխարհահռչակ ջազմեններին ու ջազի սիրահարներին: Փառատոնը բացվել է աշխարհահռչակ Մարկուս Միլլերի և իր նվագախմբի կատարումներով: Իսկ փակման արարողությանը հանդես կգա հանրահայտ Գոնսալո Ռուբալկաբան Կուբայից: «Ջազը միշտ մոդայիկ է: Երբ ինձ հիմա ասում են՝ այս երկու տարում մոդայիկ է դարձել ջազը, ա՛յ բալամ, մոդայիկ եղել է 60 թվին էլ, 70-ին էլ, 80-ին էլ և մինչև հիմա… Շատ կարևոր է պահպանել տրադիցիաները, որը հիմնվել է 38 թվին: Արտեմի Այվազյան, Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան, Առնոն՝ էդ մարդկանց շարունակողն ենք մենք, մենք մյուս սերնդի ներկայացուցիչներն ենք՝ 60-ականներս, այսպես ասեմ: Մենք տարբերվում էինք նրանցից դրանով, որ նրանք ունեին մեծ խմբեր՝ բիգ բենդներ: 60-ականների սկզբին առաջին փոքր խումբը կազմեցինք մենք՝ Բրյուսովի ինստիտուտում, և սնկի պես սկսեցին աճել էդ փոքր խմբերը, շարժումը ջազային, որը մինչև հիմա տևում է, և ես միայն ուրախանում եմ»,- ասել է ջազզմեն Լևոն Մալխասյանը: Նրա համոզմամբ՝ նման ջազ փառատոները իսկական տոն են երևանցիների համար, իսկ ջազմենների համար՝ կապեր հաստատելու ու ինքնադրսևորվելու հարթակ: Ի դեպ, Yerevan Jazz Fest-ն ամեն տարի նվիրվում է աշխարհահռչակ հայերից որևէ մեկի հիշատակին։ Այս անգամ այն նվիրվեց 17-րդ դարում Կոնստանդնապոլսում ապրած ալքիմիկոս Ավեդիս Զիլդջյանի հիշատակին: Դարեր առաջ Ավեդիս Զիլդջյանը բոլոր ալքիմիկոսների նման փորձել է ոսկի ստանալ տարբեր նյութերի միացություններից և 1618 թվականին մի համաձուլվածք է ստացել, որից յուրահատուկ հնչեղության ծնծղաներ է պատրաստել՝ հարվածային գործիք, առանց որի չի կարող հանդես գալ ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ: Հետագայում նա հիմնել է Zildjian ընկերությունը, որը մինչ օրս զբաղվում է այդ գործով, հայտնի է աշխարհում որպես ռոք և ջազ նվագախմբերին ծնծղաներ մատակարարող թիվ մեկ ընկերություն: [url=https://shamshyan.com/ocp/main.php?module=add_article]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր