26304 դիտում
09:55 31-10-2017
Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը և վաճառում:
Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաև Հրազդանում և Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի և բազմամետաղ հանքերը:
Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է «չվել տաք երկրներ», ցույց կտա ժամանակը:
Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
23:47 20-02-2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»