4115 դիտում
10:41 31-10-2017
Սոբչակը և Ղրիմը՝ հասարակական կարծրատիպի տապալում. «Ամերիկայի ձայն»
Վերջին 3 տարիներին Ռուսաստանի հասարակության ներսում Ղրիմի բռնակցման վերաբերյալ դիրքորոշումը դարձել է այն այցեքարտը, որի օգնությամբ անմիջապես պարզվում է քաղաքացու կարծիքը մի շարք հարցերի շուրջ: Այս հարցում այսպես կոչված «ճիշտ» և «հայրենասիրական» մոտեցումը հնչեցրեց Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը.
«Ղրիմի ապագան որոշել են այս տարածքում ապրող մարդիկ: Նրանք քվեարկել են Ռուսաստանի հետ միավորման համար: Վերջ, վերջակետ»:
Նույնիսկ իրեն արմատական ընդդիմություն անվանող Ալեքսեյ Նավալնին ստիպված է մեծագույն զգուշությամբ խոսել Ղրիմի մասին: «Ղրիմն ի՞նչ է, երշիկով սենդվի՞չ, որ այն վերադարձնենք», - ասում էր Նավալնին:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրել պատրաստվող Քսենիա Սոբչակը սակայն օրերս թույլ է տվել իրեն այն, ինչ չէր թույլ տալիս և ոչ մի քաղաքական գործիչ: Հետևելով Վլադիմիր Պուտինի ոճի նա հայտարարել է՝ «Միջազգայի իրավունքի տեսակետից Ղրիմն Ուկրաինայինն է: Վերջակետ»:
Չնայած որոշ սպասումների, այդ հայտարարության համար Սոբչակին չձերբակալեցին, ինչն ակնկալվում էր ելնելով ՌԴ նոր օրենքներից, և նույնիսկ Կրեմլն իր խոսնակի միջոցով սահմանափակվեց «իր տեսքով և բովանդակությամբ սխալ հայտարարություն» ձևակերպումով: Սկանդալային պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան, մի պահ շեղելով ուշադրությունը Ռուսաստանի վերջին թագավորի պատիվը տարբեր տեսակի պարուհիներից և ռեժիսորներից պահպանելուց, հայտարարեց, որ Ղրիմի և Սևաստոպոլի պատկանելիությունը Ռուսաստանին բոլորին է հայտնի:
Ի պատասխան Քսենիա Սոբչակը հիշեցրել է, որ այդ բոլորի մեջ զարմանալիորեն չի ներառված համաշխարհային ամբողջ հանրությունը: «Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ չի ճանաչել համաշխարհային և ոչ մի տերություն, նույնիսկ Բելառուսը չի ճանաչել», - նշել էր Սոբչակը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4092661.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
5486 դիտում
11:24 27-02-2021
Ղրիմը՝ Ուկրաինա է․ Բայդեն․ «Ամերիկայի ձայն»
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
3906 դիտում
20:56 07-06-2014
Քսենիա Սոբչակը չի ցանկացել հետ մնալ Կոնչիտա Վյուրստից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը