13012 դիտում
17:11 31-10-2017
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը
Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրի մասին որոշման նախագիծը։
Ներկայացնելով նախագիծը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը կենտրոնի նորոգումից հետո նախատեսում է այնտեղ իրականացնել թատրոնի, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր՝ կենտրոնը դարձնելով մշակութային բարձր արժեքների տարածման և քարոզելու վայր:
Նիստին հրավիրվել էր նաև Հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով որոշակիորեն մանրամասնել է ներդրումային ծրագրի նպատակները՝ վստահեցնելով, որ այս կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարումը կունենա մշակութային մի շարք ոլորտների շարունակական զարգացման գործում: Որոշման նախագծի ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանից և ելույթներից հետո Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է վերոնշյալ որոշման նախագիծը:
Նմանատիպ նյութեր
1140 դիտում
18:16 25-09-2019
ՀՖՖ-ի՝ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրն արժանացել է ՈՒԵՖԱ-ի հավանությանը
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան