211652_close_icon
views-count1143 դիտում article-date 18:16 25-09-2019

ՀՖՖ-ի՝ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրն արժանացել է ՈՒԵՖԱ-ի հավանությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարները և առաջարկելով այն իրականացնելու ծավալուն ծրագիր: ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՀՖՖ-ի ներկայացրած առաջարկները եւ Հայաստանը, ևս 4 երկրների հետ միասին, ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության աջակցության ծրագրերում: «Հաշվի առնելով ձեր ներկայացրած հայտի բովանդակությունը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի զարգացման նկատմամբ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն ընդգրկվել է այն 5 ազգային ֆեդերացիաների թվում, որոնց հետ միասին ՈւԵՖԱ-ն կսկսի աշխատել այդ ծրագրերն իրագործելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Նադին Կեսլերի՝ ՀՖՖ-ին ուղղված նամակում: Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կիրականացվի կանանց ֆուտբոլի զարգացման հետևյալ ծրագրերը. - կանանց ֆուտբոլի զարգացման ռազմավարության ծրագրի կազմում - 5 տարեկանից սկսած մարզումային ծրագրերի հաստատում - աղջիկների ֆուտբոլի տարբեր տարիքային առաջնությունների կազմակերպում եւ մասսայական ֆուտբոլի ծրագրի իրականացում - տաղանդավոր երեխաների առաջընթացի համար հատուկ ծրագրերի իրականացում - կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների կրթական ծրագրեր - կանանց ֆուտբոլի ներուժ ունեցող համայնքներում աջակցության ծրագրերի իրականացում - Հայաստանի բոլոր մարզկենտրոններում կիրականացվի «Տաղանդների կենտրոն» ծրագիրը. առավել տաղանդավոր ֆուտբոլիստուհիները պարբերաբար համատեղ մարզումներ կանցկացնեն հատուկ ծրագրերով: Այս ծրագրերն իրականացվելու են ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ- ի ֆինանսական աջակցության միջոցով:

Նմանատիպ նյութեր