Դերժավայի Արկադիի «Սլավմեդ» ԲԿ-ի 2 աշխատակից հայտնվել է ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի երկու աշխատակից հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Պատճառը 2016 թվականին այդ կենտրոնում մահացության երկու դեպքն է եղել. նախորդ տարի երկու ծննդկան էր մահացել՝ 38-ամյա Նաիրա Մուսայելյանը և 28-ամյա Տաթևիկ Գասպարյանը:
Ի դեպ, այս դեպքերից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ իրականացրեց պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում, որից հետո առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիշյալ բուժհաստատությունում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես՝ «Սլավմեդ»-ի վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել, օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել, և այլն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]