5881 դիտում
12:00 01-11-2017
Իսպանիայի դատարանը ծանուցագիր է ուղարկել Պուչդեմոնին և նրա կառավարության 13 անդամներին
Իսպանիայի դատարանը երեկ ծանուցագիր է ուղարկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա լուծարված կառավարության 13 անդամներին՝ հարցաքննության համար: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28827759.html]«Ազատությունը»[/url]:
Դատարանը հայտարարել է, որ 14 գործիչները պետք է հարցաքննվեն նոյեմբերի 2-3-ը՝ հեղաշրջման, անկարգությունների և պետական միջոցների յուրացման գործով:
Ներկայում Կարլես Պուչդեմոնը գտնվում է Բելգիայում: Բելգիայի իշխանությունները հայտնել են, որ պաշտոնապես չեն հրավիրել Պուչդեմոնին և երկխոսության կոչ են արել Մադրիդին ու Բարսելոնային:
«Ես այստեղ եմ ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու, այլ եկել եմ Բրյուսել ինչպես Եվրոպայի մայրաքաղաք, որպեսզի գործեմ ազատ և անվտանգ: Անկասկած, եթե ինձ տրվեին արդար վերաբերմունքի երաշխիքներ, ես անհապաղ կվերադառնայի Կատալոնիա: Սակայն իսպանական կառավարությունը այս իրավիճակում նետրալ կողմ չէ, որը կարողանա մեզ այդպիսի երաշխիքներ տրամադրել»,- ասել է Պուչդեմոնը: Հաղորդում է eorunews-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան