8269 դիտում
14:44 01-11-2017
Հայաստանը ցանկանում է ռուսական ձեռնարկությունների հետ արդյունաբերական փոխգործակցություն զարգացնել. Սերժ Սարգսյան
Հայաստանը պատրաստ է և ձգտում է ռուսական ձեռնարկությունների հետ զարգացնել փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան։ Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Առաջին հերթին, մենք հենց զբաղվում ենք արդյունաբերական համագործակցությամբ և զարգացնելու ենք գործիքաշինությունը, հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան։ Այստեղ կան լավ ու մեծ հնարավորություններ։ Եվ այդ կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայերի 2.3-ը Հայաստանից դուրս է ապրում։ Նրանք լավ են ինտեգրված այն երկրների հասարակություններում, որտեղ բնակվում են և լավ արդյունքների են հասնում, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում, հետաքրքրվում են նաև մեծ շուկաներով»,-ասել է ՀՀ նախագահը։
Ս. Սարգսյանի խոսքով՝ արդեն իսկ ստեղծվել են մի քանի համատեղ ձեռնարկություններ։
«Եվ եթե ես խոսում եմ արդյունաբերական փոխգործակցության մասին, ի նկատի ունեմ ժամանակակից մրցունակ արտադրանքի թողարկումը»,-հավելել է նախագահը։
Նմանատիպ նյութեր
6441 դիտում
12:09 16-04-2018
ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
868 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
844 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար