Թրամփը կոչ է արել չեղյալ համարել «Գրին քարտ»-ի ամենամյա խաղարկությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղյալ համարել «Գրին քարտ»-ի ամենամյա խաղարկությունը, որը շահողներին ԱՄՆ-ում օրինական ապրելու, աշխատելու, սովորելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նախագահը մեկնաբանել է այդ որոշումը՝ մեջբերելով այն փաստը, որ Նյու Յորքում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Ուզբեկստանի քաղաքացի է, ով ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին՝ շահելով «Գրին քարտ»:
ԱՄՆ ղեկավարությունը այսուհետ պետք է ավելի խիստ և խելացի լինի այդ հարցում,- նշել է նախագահը:
Նշենք նաև, որ ԱՄՆ կոնգրեսը դեռևս չի քննարկել այդ հարցը:
Հիշեցնենք, որ բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագիրը կամ Գրին քարտի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն և Պետքարտուղարության հովանու ներքո:
Այս ծրագիրն ամեն տարի պատահական ընտրության միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 55 հազար անձանց այն երկրներից, որոնք իրավունք ունեն մասնակցել այս ծրագրին:
Գրին քարտը ԱՄՆ-ում օրինական ապրելու, աշխատելու, սովորելու և իրավունք է տալիս: