Թրամփը Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած 29-ամյա տղամարդու համար մահապատիժ է պահանջել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ նախօրին Նյու Յորքի Մանհաթթան շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեջ մեղադրվող 29-ամյա Սեյֆուլլահ Սայիպովը պետք է մահապատժի ենթարկվի, հաղորդում է gazeta.ru-ն։
«Նյույորքյան ահաբեկիչն ուրախ է, խնդրել է կախել ԻՊ-ի դրոշը իր հիվանդասենյակում։ Նա 8 մարդու է սպանել, լրջորեն վիրավորել 12-ին և պետք է ենթարկվի մահապատժի»,-գրել է ամերիկյան առաջնորդը։
Հիշեցնենք, որ ծնունդով ուզբեկստանցի Սայիպովը իր վարած ֆուրգոնով վրաերթի է ենթարկել հեծանվորդների, ինչից հետո դուրս է եկել ավտոմեքենայից և իր մոտ եղած հրազենից կրակոցներ արձակել։
Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։