211652_close_icon
views-count3586 դիտում article-date 14:28 02-11-2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը հրաժարվել է հարցաքննության մեկնել Մադրիդ

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ներկայանալ Իսպանիայի Ազգային դատական պալատ՝ հարցաքննման։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքաերթին։ Վերջինի խոսքով՝ Պուչդեմոնը պատրաստ է պատասխանել հարցերին՝ Բելգիայից։ Իսպանիայի դատական պալատի պահանջով Պուչդեմոնը, ինչպես նաև կատալոնյան՝ արդեն նախկին կառավարության այլ անդամներ պետք է հարցաքննության ներկայանան նոյեմբերի 2-ին և 3-ին, հակառակ դեպքում նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվելու և իսպանական կողմի պահանջով Բելգիայի իրավապահները կարող են ձերբակալել նրանց։

Նմանատիպ նյութեր