211652_close_icon
views-count8039 դիտում article-date 18:32 05-11-2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը հանձնվել է բելգիական ոստիկանությանը և ձերբակալվել

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, որը իսպանական իշխանությունների կողմից հեռացվել էր պաշտոնից, հանձնվել է բելգիական ոստիկանությանը: Պուչդեմոնը՝ Կատալոնիայի կառավարության նախկին անդամների հետ միասին ինքնակամ ներկայացել է Բրյուսելում ոստիկանական բաժանմունք: Այստեղ նրան 24 ժամով կալանավորել են: Ինչպես հայտնել է բելգիական դատախազության ներկայացուցիչը, կալանավորվել են նաև Պուչդեմոնի հետ հանձնված մյուս չորս կատալոնացի ղեկավարները: Հիշեցնենք, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց ինքնավարությունում, և հեռացրեց կատալոնական իշխանություններին զբաղեցրած պաշտոններից: .Դրանից հետո Պուչդեմոնն ու տեղի մյուս ղեկավարները հեռացել էին Բելգիա: Իսպանական իշխանությունյները կատալոնական առաջնորդին ձերբակալելու եվրոպական օրդեր էին ներկայացրել:

Նմանատիպ նյութեր