211652_close_icon
views-count4891 դիտում article-date 13:49 02-11-2017

Կանադան առաջիկա 3 տարիներին զգալիորեն կավելացնի ներգաղթյալների թիվը

Կանադայի իշխանությունները պատրաստվում են առաջիկա 3 տարիներին ընդունել տարեկան ավելի քան 300 հազար ներգաղթյալների։ Այդ մասին հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը՝ երկրի ներգաղթի հարցերով նախարարին վկայակոչելով։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ համաձայն կանադական կառավարության ծրագրի՝ 2018-ին այդ երկիրը կընդունի 310 հազար ներգաղթյալների, 2019-ին՝ 330 հազար, 2020-ին՝ 340 հազար։ «Մեր կառավարությունը գտնում է, որ մեր երկիր ժամանողները էական դերակատարում են ունենում հասարակության շրջանում»,-ասել է միգրացիայի հարցերով նախարար Ահմեդ Հուսեյնը։ Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականը դա օգնելու է երկրի «երիտասարդացմանը»։

Նմանատիպ նյութեր