28245 դիտում
10:37 02-11-2017
Տաքսիստները պատրաստվում են դատի տալ վարչապետին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին: Վարչապետին դատի տալու պատճառը տաքսիստներին անթրաշ անվանելն է:
Նրանք պահանջելու են դատարանից պատասխանատվության ենթարկել կառավարության ղեկավարին՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, իսկ Վահան Մարտիրոսյանին այն բանի համար, որ վերջինս նախ՝ խաբել է տաքսիստներին, և հետո չի ստեղծել տրանսպորտի հարցով հասարակական խորհուրդ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ոլորտում հազար հոգի ՊՆ-ի սպաներ են քշում, ոստիկանության աշխատակիցներ: Հիմա թող ինքն ապացուցի, որ չանթով, թրաշով, սիգարետը բերանին են: Այնինչ դեպուտատներ կան, որոնք թրաշով են լինում՝ սիգարետները բերաններին: Պետք է պատասխան տա վարչապետն իր արտահայտության համար, որն իրեն փոխանցել է իր գերազանցիկ նախարարը»,- ասել է Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի դեմ ներկայացվելիք հայցին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2561 դիտում
10:17 17-06-2016
Ընկերության տնօրենը պատրաստվում է դատի տալ ՊՆ-ին. «Ժամանակ»
1402 դիտում
15:41 25-01-2014
Թուրքիայում 320 պատգամավորներ պատրաստվում են դատի տալ ընդդիմադիր գործընկերներին
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»