11281 դիտում
19:56 02-11-2017
ՌԴ քաղաքացիները հերթեր են առաջացնում հարևան երկրների ԱՄՆ դեսպանատներում
Ռուսաստանի քաղաքացիները հերթեր են առաջացրել Լատվիայում, Վրաստանում, Էստոնիայում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատներում: ԱՄՆ իշխանություններն օգոստոսի վերջին որոշել էին Ռուսաստանում սահմանափակել վիզաների տրամադրումը, այդ պատճառով ՌԴ քաղաքացիները հարևան երկրներ են մեկնում վիզա ստանալու համար: Այս մասին [url=http://www.rbc.ru/rbcfreenews/59fb06189a79470d39bd3de6]rbc.ru[/url]-ին ասել է Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Ռուսաստանի քաղաքացիներն առավել արագ վիզա ստանում են Կիևում, սակայն խուսափում են Ուկրաինա մեկնել:
Նշվում է, որ Ռիգայում վիզայի համար հարցազրույցի հնարավոր է մտնել դեկտեմբերի
վերջին, Տալլինում՝ նվազագույնը դեկտեմբերի 5-ին, Թբիլիսիում՝ դեկտեմբերին, իսկ Երևանում առնվազն 3 շաբաթից:
Վրաստանում տուրօպերատորներն անգամ գինի-վիզային տուր են մշակել վիզայի նպատակով Թբիլիսի եկող ՌԴ քաղաքացիների համար:
Նմանատիպ նյութեր
13701 դիտում
20:48 26-08-2017
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում
1054 դիտում
09:09 08-02-2023
Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
919 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
1006 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից