6242 դիտում
10:20 03-11-2017
Անահիտ Բախշյանն անձնական ավտոմեքենան նվիրել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է, որպեսզի այն ծառայեցվի զինհաշմանդամների կարիքներին:
«Ես այդ մեքենան ոչ վաճառողն եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,- ասել է նա՝ զանգահարելով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանին: Վերջինս զինծառայողների համար ստեղծվող վերականգնողական կենտրոնի նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը կգործի Երևանի պետական բժշկական համալսարանի շինություններից մեկի բազայի վրա, իսկ բացումը նախատեսված է հունվարի 28-ին:
«Անահիտ Բախշյանը տեսնում էր, որ զինվորներին բերում-տանում ենք տաքսիներով, ասաց՝ մի ավտոմեքենա ունեմ, որն, ինձ թվում է՝ զինվորներին ավելի պետք կլինի»,- մեր զրույցում փոխանցեց Հայկուհի Մինասյանը:
Անահիտ Բախշյանը նաև իր ծննդյան տարեդարձն է այնպես կազմակերպել, որ դա օգտակար լինի զինհաշմանդամների համար: Իր հյուրերին նա խնդրել է նվերը փոխարինել գումարով: Հավաքվել է մոտավորապես 4 միլիոն դրամ, որը նույնպես ուղղվել է զինհաշմանդամներին աջակցությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8082 դիտում
22:06 21-07-2017
Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից. tert.am
6531 դիտում
22:35 13-06-2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է պաշտոնից
19748 դիտում
12:18 01-04-2017
Երևանում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի զինհաշմանդամներին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են