10989 դիտում
10:39 04-11-2017
Վաղվա ընտրություններում գուցե մի երկու ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական իրար թեթև դանակահարեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կիրակի օրը Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դժվար թե որևէ մեկը կասկածի, թե ով է այդ ընտրություններում հաղթելու: Ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին պայքարի մեջ չմտնել, մի քանի համայնքներում կհաղթեն ԲՀԿ-ական «լավ տղերքը», իսկ գյուղապետերի, քաղաքապետերի ճնշող մեծամասնությունը կազմված կլինի ՀՀԿ-ական նույնքան «լավ տղերքից»:
Կուսակցությունների անունները բացարձակապես կարևոր չեն, դրանք պայմանական են: Եթե գյուղերում կամ քաղաքներում պայքար է գնում, ապա մրցակցությունը, ասենք, Պողոսյանների և Պետրոսյանների կլանների միջև է` երկուսն էլ կարող են լինել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ական-անկուսակցական, կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական` կախված նրանից, թե ժամանակին այդ տղերքը «ում պոչից են բռնել»:
Այդքանով հանդերձ ընդդիմության չմասնակցելը տարակուսելի է: Այդ փաստը խոսում է ոչ միայն փողի պակասի, կազմակերպական կառույցների բացակայության, այլև ծուլության և անտարբերության մասին: Այո, հաջողության հասնելը գրեթե անհնար է, բայց չփորձել, «մարզավիճակը» չստուգել, քաղաքացիների հետ շփման մեջ չմտնել` դա, ինձ թվում է, սխալ մարտավարություն է: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ, բացի «Ելք» դաշինքի մեջ մտնող երեք կուսակցություններից, Հայաստանում կան բազմաթիվ այլ ընդդիմադիր կուսակցություններ` ՀԱԿ, «Համախմբում», «Ժառանգություն», ՕԵԿ և այլն: Միթե կուսակցությունների գործառույթը 4-5 տարին մեկ «օդ ցնցելն է»:
Հոկտեմբերի 22-ին Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները, որտեղ գրեթե ամենուր «ջախջախիչ հաղթանակ» տարավ իշխող կուսակցությունը: Եվրոպացի դիտորդները դրանք գնահատեցին որպես ևս մեկ քայլ ժողովրդավարության ուղղությամբ: Վաղվա ընտրություններում Հայաստանում նույնպիսի հաղթանակ է տանելու այստեղի իշխող կուսակցությունը: Ընտրություններն ընդհանուր առմամբ անցնելու են հանգիստ մթնոլորտում` գուցե մի երկու հանրապետական կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական իրար թեթև դանակահարեն, ի վերջո, կլանային պայքար է որոշակի լծակների համար:
Բայց, կրկնեմ, առանձին սենսացիաներ չեն սպասվում: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ այդ ընտրությունները կբնութագրեն որպես ևս մի քայլ՝ բռնապետության ամրապնդման ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4788 դիտում
14:23 09-12-2019
12 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական թեկնածու և անկուսակցականներ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»