211652_close_icon
views-count4788 դիտում article-date 14:23 09-12-2019

12 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական թեկնածու և անկուսակցականներ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: ԿԸՀ-ն տեղեկացնում է՝ ՏԻՄ ընտրություններում ինչ արդյունքներ են գրանցվել: 1.Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը։ 2.Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։ 3.Արագածոտնի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։ 4.Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։ 5.Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։ 6.Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական թեկնածուն: 7.Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ 8.Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը: 9.Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։ 10.Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։ 11.Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։ 12.Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր