Մոսկվան արձագանքել է Օտտավայի պատժամիջոցներին
Մոսկվան պատասխանել է Կանադայի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ զրկելով այդ երկրի տասնյակ քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Կանադան կիրառել է «Մագնիտսկու օրենքը» ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, ՆԳ նախկին փոխնախարար Ալեքսեյ Անիչինի, հայտնի գործարար Դմիտրի Կլյուևի և ևս 27 հոգու նկատմամբ։
Նրանց բոլորի բանկային հաշիվները սառեցված են և չեն կարող այցելել Կանադայի տարածք։
Զախարովայի խոսքով՝ խոսքը գնում է բոլոր կանադացիների մասին, ովքեր ակնհայտորեն զբաղված էին երկու երկրների միջև հարաբերությունների չփացմամբ։