Ռամզան Կադիրովը iPhone X է խոստացել Պուտինին նվիրված լավագույն բանաստեղծության հեղինակին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը iPhone X հեռախոս է խոստացել նրան, ով լավագույն բանաստեղծությունը կարտասանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին։
Այդ մասին Չեչնիայի նախագահը գրել է Instagram-ի իր էջում։
Նրա խոսքով՝ սմարթֆոնի վերջին արտադրանքն իրեն է նվիրել Չեչնիայի ՈՒՀԱ-ի թիմը, որն էլ նվիրելու է լավագույն ասմունքողին։