Ռամզան Կադիրովը կարատեի սև գոտի է ստացել
Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարատեի սև գոտի է ստացել: Այս մասին իր Instagram-ում հայտնել է Կադիրովը:
«Կիոկուշինկա-կարատեի միջազգային ասոցիացիայի նախագահ, լեգենդար Շոկեյ Մացուի որոշմամբ՝ ինձ հանձնեցին սև գոտի Հինգերորդ դան: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ նման բարձր տիտղոսի դափնեկիր, առավել ևս երբ փաստաթուղթը ստորագրվել է 8-րդ դանին հասած անձի կողմից»,- ընդգծել է Կադիրովը::