ՀՀԿ երիտթևի կառուցվածքային ստորաբաժանումների, ուսանողական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են Նուբարաշենի հարակից անտառում անցկացված ծառատունկին
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կառուցվածային ստորաբաժանումների, պետական և ոչ պետական բուհերի, քոլեջների ուսանողական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին։
Շուրջ 150 երիտասարդներ թվով 450 ծառ են տնկել Նուբարաշեն վարչական շրջանի հարակից անտառում: