33712 դիտում
16:20 05-11-2017
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Երևանում 22-ամյա հետիոտին վրաերթի ենթարկած 21-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, իսկ այնուհետև կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանության Մալաթիայի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Ադրանիկի փողոցի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Արտուշյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 7/385 հասցեի դիմաց իր վարած Nissan X-Trail մակնիշի 21 RA 121 համարանիշի ավտոմեքենայով 22-ամյա Ագաբի Աբրոյանին վրաերթի ենթարկելու մեջ:
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հետաքնիիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
14930 դիտում
21:55 23-03-2016
Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են Հրազդանի պետական քոլեջի ուսանողներին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին