211652_close_icon
views-count31016 դիտում article-date 14:38 08-09-2019

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին. հետիոտները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից մեկը մահացել էր. հայտնաբերվել է նաև ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպաորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանի բնակիչ, 64-ամյա Հ. Բ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից և կասկածվում է սեպտեմբերի 5-ին իր վարած Nissan Pathfinder մակնիշի 19 LU 707 համարանիշի ավտոմեքենանյով Դավիթ Բեկի պողոտայում հետիոտներ, 49-ամյա Արթուր Ս.-ն 42-ամյա Սևակ Ս.-ին վրաերթի ենթարկելու, նրանց անօգնական թողնելու և Opel մակնիշի ավտոմեքենայի բախվելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածներից Սևակ Ս.-ն կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել էր: Նրան հայտնաբերելու օպերատիվ- հետախուզական աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վարդան Վարդանյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Բ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/06/1134397/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/5 հասցեի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ 49-ամյա Արթուր Ս.-ին և 42-ամյա Սևակ Ս.-ին։ Վարորդն այնուհետև դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ՝ 81-ամյա Հայկ Գ-ի վարած Opel մակնիշի 35 FՏ 619 համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Սևակ Ս-ն, գիտակցության չգալով, մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Սարգսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպրտային հանցագործությունների քննության բաժին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր