9305 դիտում
21:43 05-11-2017
Փհենյանը սպառնում է ֆիզիկական ուժով կանգնեցնել Թրամպին
Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն Սինմուն» պարբերականը մեկնաբանություն է հրապարակել, որտեղ նշել է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպին կարելի է կանգնեցնել միայն ֆիզիկական ուժով:
«Ոչ ոք չգիտի, երբ, ինչ ժամանակում անհաշվենկատ արարք թույլ կտա բանականությունը կորցրած այնպիսի պարծենկոտը, ինչպիսին՝ Թրամպն է: Նրան կանգնեցնելու միակ տարբերակը ֆիզիկական ուժն է», գրել է թերթը:
Հյուսիսկորեական իշխանությունների գլխավոր թերթը նշել է, որ մառազմատիկ մարդը ի զորու չէ ռացիոնալ քայլեր կատարել և խոսքեր չի հասկանում: «Եթե ԱՄՆ-ում չընդունեն մեր գերհզոր կամքի առկայությունը և հանկարծ հանդգնեն անզգուշորեն հարձակվել, մեզ ոչինչ չի մնա, քան՝ կոշտ և վճռական կերպով պատժել նրանց: ԱՄՆ-ը դրան հակադարձելու ոչ մի հնարավորություն չունի:
Երբ բանը հասնի դրան, ԱՄՆ-ի ոչ մի ներողություն չի օգնի», նշված է նյութում:
Նմանատիպ նյութեր
4629 դիտում
12:47 08-08-2017
Փհենյանը սպառնացել է, որ «ֆիզիկական» գործողությունների կանցնի, եթե ՄԱԿ ԱԽ-ն նոր պատժամիջոցներ սահմանի
2588 դիտում
14:21 23-09-2016
Փհենյանը սպառնում է ոչնչացնել Գուամ կղզին՝ ԱՄՆ-ի ռազմաբազայով հանդերձ
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար