5092 դիտում
13:02 06-11-2017
2017 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 22.7 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով:
2017 թվականի հոկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 183 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 624 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 77 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7689 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
17:34 03-03-2017
2017 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,6 տոկոսով
2462 դիտում
17:33 05-04-2017
2017 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով
2845 դիտում
15:33 05-05-2017
2017 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով
Այս բաժնից
1198 դիտում
14:11 27-10-2024
Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի
1678 դիտում
13:53 27-10-2024
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ
889 դիտում
13:40 27-10-2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը