Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան արդեն 25 տարեկան է
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան առայժմ միակն է, որին հաջողվել է մեր երկրում կազմակերպել մեծերի աշխարհի առաջնություն:
Բազմաթիվ հաջողություններ գրանցած ֆեդերացիան շուտով կդառնա 25 տարեկան:
Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիան նոյեմբերի 10-ին «Դինամո» մարզադահլիճում կկազմակերպի տոնական երեկո, որի ժամանակ կպարգևատրվեն բոլոր նվիրյալները: