5413 դիտում
21:25 06-11-2017
Քննարկվել են Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձավ ԱԶԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին։
Քննարկվեցին Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը Ժանգ Վենկային ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Նա ընդգծեց, որ ցանկացած թերացում անընդունելի է, և ճանապարհը պետք է կառուցվի բարձր որակով։
ԱԶԲ փոխնախագահը, ծանոթանալով խնդրի մանրամասներին, նշեց, որ իրենք ևս միջոցներ կձեռնարկեն դրանց լուծում տալու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշտարակ-Թալին հատվածում իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին։
Քննարկվեցին նաև Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման նախագծերի ժամկետների և որակի հետ կապված մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային ճանապարհային միջանցքների շինարարության, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ ծրագրերին:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5318 դիտում
17:10 16-04-2016
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր
1279 դիտում
12:46 24-01-2014
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
598 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը