Թուրքիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավային Մուղլա նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4.4 մագնիտուդ։ Այդ մասին հաղորդում է Haber 7-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 04։50-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 42 կմ խորության տակ։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։