Կուստուրիցան՝ Աբխազիայի բարի կամքի դեսպանների շարքում
Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/կուստուրիցան՝-աբխազիայի-բարի-կամքի-դ/]aliq.ge[/url]-ն:
Կուստուրիցան, ըստ աբխազական կողմի, աջակցություն է հայտնել Աբխազիայի մշակութային ժառանգության պահպանության հարցը միջազգային հասարակության ուշադրությանն արժանացնելու նախաձեռնությանը:
«Ես՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, աջակցում եմ «Աբխազիայի բարի կամքի դեսպաններին: Աբխազիայում գտնվող հնագույն քրիստոնեական տաճարները պետք է տեսնեն ապագա սերունդները»,- հայտարարել է Կուստուրիցան:
Էմիր Կուստուրիցան 2009 թվականին այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալի, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կայցելի Թբիլիսի: Կուստուրիցան 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Վրաստանին համարել է ագրեսոր: