ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է Newsru.co.il-ը։
Սա Թրամփի առաջին պաշտոնական այցն է Չինաստան։ Նախագահները քննարկելու են առևտրային հարաբերությունները և Հյուսիսային Կորեայի շուրջ առկա իրավիճակը։
Թրամփի հետ Չինաստան են ժամանել ամերիկյան խոշորագույն՝ Boeing, Goldman Sachs, Westinghouse Electric և Qualcomm ընկերությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը Չինաստան է մեկնել Հարավային Կորեայից, որտեղ հանդիպում է անցկացրել այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Թրամփը փորձել է համոզել վերջինիս, որպեսզի հարավկորեական իշխանությունները ավելացնեն Փհենյանի դեմ ճնշումը։