Գերմանիայի սահմանադրական դատարանը թույլատրել է փաստաթղթերում «երրորդ սեռի» գրանցումը
Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է քաղաքացիական ակտերի գրանցամատյաններում «երրորդ սեռի» մասին արձանագրություններ կատարել։ Այդ մասին նշված է դատարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Անձի համընդհանուր իրավունքը նաև պաշտպանում է այն մարդկանց սեռական ինքնությունը, ովքեր տևական ժամանակ չեն կարողանում իրենց վերագրել ոչ արական և ոչ էլ իգական սեռին։ Իսկ գործող նորմերը խախտում են սեռական խտրականության մասին արգելքը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նոր օրենսդրական նորմերը կմշակվեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։