Հյս. Կորեան երրորդ անգամ հրաժարվել է թույլատրել հարավկորեացի լրագրողների մուտքը ապամոնտաժվող Պունգերի միջուկային պոլիգոն
Հյուսիսային Կորեայի իշխանությունները երրորդ անգամ են հրաժարվել հաստատել Պունգերի միջուկային պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքները լուսաբանել ցանկացող հարավկորեացի լրագրողների ցուցակը։
Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
«Մենք փորձել ենք հերթական անգամ Հյուսիսային Կորեային փոխանցել ցուցակը Պհանմունջի միջոցով, սակայն նրանք հրաժարվել են ընդունել այն»,-հայտարարել է Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության մամուլի խոսնակը։
Իսկ ավելի վաղ լուրեր են տարածվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նախատեսված հանդիպումից։