211652_close_icon
views-count19493 դիտում article-date 15:09 08-11-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին առաջարկել է վաճառել մի քանի խաղացողի

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյին առաջարկել է որոշ խաղացողների վաճառել, եթե նա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է նոր ֆուտբոլիստներ գնել: Ակումբի ղեկավարությունը մտադիր է վերահսկել ծախսերի արդյունավետությունը, մինչ նոր պայմանագրերի համար գումարներ հատկացնելը: Վերջին երկու տարում Մոուրինյոն վեց հիմնական տրանսֆերների վրա 285 մլն ֆունտ է ծախսել: Մարուան Ֆելայնիի ապագան առայժմ անորոշ է: Բելգիացի կիսապաշտպանի հետ պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, սակայն նա արդեն հունվարին կարող է այլ ակումբների հետ բանակցություններ սկսել:

Նմանատիպ նյութեր