Առևտրային ոչ հավասար շրջանառություն է առկա. ԱՄՆ-ի նախագահը՝ Չինաստանի նախագահին
Չինաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կրկին խոսել է երկու երկրների միջև «առևտրային պատերազմից»։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Թրամփը նշել է, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունները ոչ արդար են։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ինքը մտադիր է փոխել այդ ուղղութունը, սակայն չի մեղադրի Պեկինին նրա համար, որ վերջինս նախկինում օգտվել է ամերիկյան կողմի թուլությունից։
Ըստ Թրամփի՝ նման հարաբերությունները հանգեցրել են դեֆիցիտի և արտասահմանյան շուկա մուտք գործելուն հանդիպել խոչընդոտների։