Վրաստանում 2-րդ մարդն է մահացել սիբիրախտից
Վրաստանի Փոթի քաղաքում գրանցվել է աշնան սկզբից մինչև հիմա սիբիրախտից մահացության 2-րդ դեպքը։ Այս անգամ հիվանդության զոհ է դարձել 28-ամյա մի կին, հաղորդում է apsny.ge-ն։
«Ամենայն հավանականությամբ կինը ուշ է դիմել բուժօգնության, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նկատվել են գլխացավեր, փսխում, ուռածություն կոկորդում։
Նրան հոսպիտալացրել են, սակայն արդեն ուշ է եղել»,-ասել է Վրաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության կենտրոնի ղեկավար Մակա Գաբունիան։