211652_close_icon
views-count2562 դիտում article-date 19:20 10-11-2017

Քննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Ռուսաստանից ժամանած հայտնի ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովին և հայաստանյան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են ռեստորանային բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա: Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի՝ հանդիպման մասնակիցների հետ քննարկելով Երևանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն զարգացնելու հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը հաջորդ տարի զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաև համապաստասխան մարքեթինգային արշավներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր