Մերձմոսկովյան ավտոճանապարհին կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հետիոտնի հետ հեռացել վթարի վայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերձմոսկվյան Սերպուխովի ավտոճանապարհին կին վարորդը իր վարած Mitsubishi Pajero ամենագնացով թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել: Այս մասին հայտնում է MK-ն:
Տեղի ունեցածը ֆիքսել է այդ հատվածում տեղադրված տեսախցիկը, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կին վարորդը իր ուղևորուհու հետ արագ համոզում վրաերթի ենթարկվածին և նստեցնելով վերջինիս մեքենայի սրահ՝ հեռանում դեպքի վայրից:
Հայտնի չէ՝ վրաերթի ենթարկվածը դիմել է Ոստիկանություն, թե ոչ: