Մոսկվայում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը բախվել է շտապօգնության մեքենային. կա 7 վիրավոր
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 13-ին, առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրը նշում է, որ դպրոցականների տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել է շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի հետևանքով միկրոավտոբուսի մեջ գտնվողներից 7 հոգի, որոնց թվում՝ 4 երեխա, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Դեպքի մանրամասները պարզվում են: