211652_close_icon
views-count21109 դիտում article-date 11:33 13-11-2017

Արմավիրում քաղաքացին շենքի մոտակայքում գիշերը ընկել է 3 մետր խորությամբ փոսը

Նոյեմբերի 13-ին, ժամը 03:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 27-ամյա Ք. Թ.-ին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նմանատիպ նյութեր