Երևանում կայացել է առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, DoubleTree by Hilton Yerevan-ում կայացավ առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովը:
Համաժողովի նպատակն էր՝ ակտիվ կառույցներին ու ակումբներին համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ստեղծելով առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացման մի համակարգ:
Առաջին համաժողովը ընթացավ գերհագեցած ու աշխատանքային մթնոլորտում, որտեղ տարբեր մարզաձևերի շուրջ 20 կառույցներն ու ակումբները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու իրականացված աշխատանքները, ինչպես նաև հանդես եկան հստակ առաջարկներով:
Համաժողովի արդյունքում ստեղծված իրատեսական առաջարկների փաթեթը՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը և սպորտային տուրիզմի զարգացմանը, կներկայացվի ՀՀ Կառավարությանը՝ համապատասխան նախարարություններին և պետական այլ կառույցներին, ինչպես նաև՝ Երևանի Քաղաքապետարանին:
Համաժողովին ներկա էին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարի խորհրդականներ Վլադիմիր Հովհաննիսյանը և Արտաշես Ստեփանյանը, մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը:
Համաժողովի մասնակից կառույցներն ու ակումբները և համապատասխան խոսնակները.
Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա / Արման Անտոնյան
Green Team / Ալեքսանդրա Գալիցկայա
Tri Club Եռամարտի ակումբ / Դավիթ Հայրապետյան
ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիա / Հայկ Ղուկասյան
Ալպինիզմի հայկական ֆեդերացիա / Նարինե Ճաղարյան
Street Workout Armenia / Ղազար Հակոբյան
Savage of Sevan / Առնո Մոսիկյան
Sky Club – պարապլան / Արմեն Սարգսյան
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիա / Գագիկ Սարգսյան
Հայաստանի 4x4 օֆֆ-ռոուդ ակումբ / Արտաշես Ստեփանյան
Արկածային տուրիզմի ասոցիացիա / Վրադիմիր Գրիգորյան
Երևանյան կիսամարաթոն / Սոնա Նահապետյան
Տրանսկովկասյան արահետ / Վահագն Վարդումյան
Հայաստանի աերոբիկայի և ֆիթնեսի ազգային ասոցիացիա / Մարիամ Վարդանյան
Մասիսի զարգացման հիմնադրամ / Տիգրան Առաքելյան
Yell extreme park / Տիգրան Չիբուխչյան
Multi Wellness Center / Քրիստինե Քեշիշյան
[b]CYCLING FEDERATION[/b]