4995 դիտում
18:43 19-04-2018
Սպորտի և առողջ ապրելակերպի առաջին մասնագիտացված «SportWay» ցուցահանդեսը Երևանում
Առաջին անգամ Երևանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Էքսպո Գրուպ» ընկերության հետ համատեղ կազմակերպում է սպորտի և առողջ ապրելակերպի առաջին մասնագիտացված «SportWay 2018» ցուցահանդեսը:
Մասնագիտացված ընկերությունները, մարզաձևերի ֆեդերացիաները, սպորտային զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունները ապրիլի 20-ից մինչև 22-ը ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն ոլորտի նորարարությունները՝ ինչ մարզաձևով զբաղվել, ինչ մարզահագուստ կրել, ինչպես առողջ սնվել, որ մարզասրահն այցելել, սպորտային զբոսաշրջությամբ զբաղվելու ինչ տարբերակ ընտրել և այլն:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները և ոլորտի փորձագետներն աշխատում են մեր երկրում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ:
Պատահական չէ, որ այդ օրերին նույն վայրում անցկացվում է նաև «InTour Expo 2018» միջազգային ցուցահանդեսը, ինչը կնպաստի էքստրեմալ և սպորտային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում»,- ասել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Աստղիկ Մարտիրոսյանը:
«SportWay 2018» ցուցահանդեսի գլխավոր աջակիցը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է, որը ցուցահանդեսում ներկայացնելու է Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 12.00-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում (Երևան, Հ. Հակոբյան 3, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ): Հանդիսավոր արարողությունից հետո նախատեսվում է ցուցահանդեսին մասնակցելու համար Երևան ժամանած հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ասուլիսը։
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
11:26 17-10-2018
Առողջ ապրելակերպի խթանում, վարչապետը ներկայացրել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
1312 դիտում
17:42 25-10-2014
Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում
Այս բաժնից
1114 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1717 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1732 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am