49198 դիտում
13:46 14-11-2017
«Աջափսանդալային» ավտովթար Երևանում. բախվել են թիվ 10 ավտոբուսն ու Toyota-ն. վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel-ին, BMW-ին ու Volkswagen-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի և թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Հրաչ Ալեքսանյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+