4282 դիտում
16:30 14-11-2017
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Ճամբարակ համայնքի նորընտիր ղեկավարին
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ավագանուն և աշխատակազմին ներկայացրել է խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին։
Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ Կ. Բոթոյանը նշել է, որ նախկինում կատարված աշխատանքները բարենպաստ պայմաններ են ստեղծել սեղմ ժամկետներում Ճամբարակում տեսանելի դրական փոփոխություններ արձանագրելու համար, մարզպետը մասնավորապես խոսել է համայնքում մատուցվող ծառայությունների որակի բարձրացուման, հավաքագրումների ցուցանիշների բարելավման և զարգացման իրատեսական ծրագրի կազմման ու այն քայլ առ քայլ կյանքի կոչելու մասին։
Մարզպետը հավելել է նաև, որ Ճամբարակն ունի զարգանալու և օրինակելի համայնք դառնալու բոլոր նախադրյալները, մատնանշելով հարկային արտոնությունների և երիտասարդ համայնքի ղեկավար ունենալու փաստերը, այս գործոնները, ըստ Կ. Բոթոյանի տալիս են լավատես լինելու բոլոր հիմքերը։
Պատասխան խոսքում համայնքի ղեկավար Վ. Ադամյանը շնորհակալություն է հայտնել Կ. Բոթոյանին այցի համար և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում ճամբարակցիներն ունենալու են իրենց երազանքների համայնքը, որն օրինակելի կլինի ողջ հանրապետությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիք հարցեր։
[b]Գեղարքունիքի մարզպետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
15:36 13-11-2017
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին
1721 դիտում
16:53 30-06-2020
Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ
Այս բաժնից
571 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
436 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
565 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան