9300 դիտում
18:00 14-11-2017
Գերմանիայի Բադեն Վուրթեմբերգ երկրամասում հայկական մշակույթի օրեր են մեկնարկել
Նոյեմբերի 10-ին Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ:
Նոյեմբերի 10-ին Կարլսբուրգ պատմական ամրոցում կայացած համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլսրուեի առաջին քաղաքապետ Վոլֆրամ Յեգերը:
Համերգին հնչեցին Էդվարդ Գրիգի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի և Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Անվանի ջութակահար, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանը՝ Կարլսրուեի կոնսերվատորիայի ռեկտոր Վոլֆգանգ Մայերի, դաշնակահար Մարիուս Հադուլայի և սաքսոֆոնիստ Պետեր Լեհելի հետ միասին, հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարումները:
Մշակութային օրերը շարունակվելու են նաև նոյեմբերի 19-ին և դեկտեմբերի 9-ին:
[img]http://st0.shamshyan.com/editor/0580022001510665056210676.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
13231 դիտում
16:40 30-10-2017
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հայկական մշակութային օրեր են մեկնարկել
1279 դիտում
22:41 03-11-2015
Հայկական մշակույթի օրեր Բադեն-Վյորթեմբերգ երկրամասում
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
679 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը